Իմ երազած Ամանորը

Անի Անտոնյան — Իմ երազած Նոր տարին

Ես կցանկանայի Նոր տարին անցկացնել Աղվերանում։ Այնտեղ շատ ձյուն կլիներ և ես ձնեմարդ կսարքեի, ձնագնդիկ կխաղայի ընկերուհիներիս հետ։ Գիշերը Ձմեռ Պապիկը կբերեր մեր ուզած նվերները և մենք դրանցով կխաղայինք։

Արեգ Հակոբյան — Իմ երազած Նոր տարում կուզեի, որ ամբողջ ձմեռ Ձմեռ պապիկը գար նվերներով։

Գարեգին Ղազարյան — Իմ երազած Նոր տարին ցանկանում եմ , որ Ձմեռ պապիկը ինձ հյուր գա ու շատ նվերներ բերի։ Բազմաթիվ լեգոներ։

Էրիկ Աբելյան —  Իմ երազած Նոր տարին
Բարև ձեզ, ես Էրիկ Աբելյանն եմ և կպատմեմ, թե ինչպես կուզեի, որ իմ երազած Ամանորը լիներ։ Ես ուզում եմ, երբ ժամը 00։00-ին Ամանորը լինեի, մենք ուրախանանք, վերջացնենք, իմ ընտանիքը գնա քնելու։ Ես մի քանի րոպեով նստեմ մենակ, տեսնեմ, որ փոքր
երկարաքար է ընկնում, ու, ինչպես գիտեք գիտնականերն ասում են, որ եթե տեսնում ես՝ երկնաքար է ընկնում, կարող ես երազանք պահել և դա կկատարվի։ Ես տենց եմ Նոր տարի ուզում բա դուք ոնց եք ուզում։ Մի բան էլ, ես իմ երազանքը չեմ պատմում ոչ մեկին՝ ընկերներիս, ուսուցիչներիս, ընտանիքիս։

Արեգ Շահրոզյան — Իմ Ամանորը ուզում եմ լինի գունավոր, մաքուր և, կարևորը, Նոր Տարի։ Ես ուզում եմ, որ Կաղանդ Պապին ամեն մեկին ուրախացնի Նոր Տարում։

Սաթի Սայադյան — Իմ երազած Նոր Տարին

Ես ցանկանում եմ, որ այս տարի էլ իմ Նոր տարին նման լինի անցած նոր տարիներին: Որ ծնողներիս հետ զարդարեմ տոնածառը, վառեմ տոնական լույսերը:Երազում եմ Նոր տարին անցկացնել ընկերներիս հետ: Ուզում եմ ստանալ շատ նվերներ:


Запись опубликована в рубрике Նախագծի արդյունքները, Ուսումնական նյութեր, Ծեսեր. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий