Ծաղիկը որպես բնական գունանյութ

Նախագիծ«Ծաղիկը, որպես բնական գունանյութ»

Այդքան բազմագույն ծաղիկներ ունենալով քոլեջի այգում և շրջապատում, չի կարելի անտարբեր անցնել ու չիրականացնել հետաքրքիր էկո նախագծեր, երբ գիտակցում ես, որ բնական ներկանյութերը գնահատելի են ավելի, քան այլ բաղադրության ներկանյութերը։

Մասնակիցներ — Արևմտյան դպրոց — պարտեզի երկարացված օրվա կազմակերպիչ Շողիկ Սահակյան և երկարացված օրվա ճամբարականներ, Քոլեջի ջերմոց-լաբորատորիայի պատասխանատու՝ Շողիկ Պողոսյան, ծնողներ և հրավիրյալ մասնագետներ։

Իրականացման ժամկետները — Նախագիծը շուրջտարյա է։ Ձմռանն օգտագործվելու են չորացված ծաղկի տերևներ։

Նպատակը — Օգտագործելով տարբեր տեխնոլոգիաներ՝ ծաղկաթերթիկներից և տերևներից կարողանալ ստանալ էկոլոգիապես մաքուր և բնական գունաներկեր՝ նկարչության, սննդի մեջ, հագուստի ներկանյութ օգտագործելու համար։ Սովորեցնել ձեռքի տակ եղած բնական նյութերից և մթերքներից ստանալ ներկեր, կարողանալ դրանց խառնուրդներից ստանալ նոր գույներ։

Արդյունք — Տարբեր տեխնոլոգիաներով ստացված ներկանյութը փորձարկել թղթի, կտորի, պատրաստի հագուստի վրա նկարելով։ Չորացված տերևներից և ծաղիկների թերթիկներից ստացված գունաներկերը փորձարկել հյութերի և քաղցրավենիքների խմորների ու կրեմների գունավորման համար։

Այց ջերմոց-լաբորատորի

 Ստեղծում ենք ներկանյութ

 Ընտանեկան նախագիծ ՝ Բնական գույներ

Վարպետության դաս Մարիամ Դանիելյանի հետ

Հավաքում և չորացնում ենք ծաղիկների թերթիկներ


Չորացված թերթիկները մանրացնելով՝ ստացանք ծաղկափոշի։

Ծաղկաթերթիկներից ստանում ենք յուղաներկ։

Запись опубликована в рубрике Հետազոտական աշխատանք, Նախագիծ. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий