Ապրիլի 17-21-ը աշխատանքային շաբաթվա հաշվետվություն

Շաբաթը սկսեցինք բնագիտական գործունեությամբ՝ դպրոցի այգու հատվածում պատրաստեցինք մարգ, որպեսզի մեր տնկած վարունգի սածիլները տեղափոխեինք հողի մեջ։

Մարգը պատրաստելուց հետո՝ ընկեր Շուշանի հետ, սածիլատունկ կատարեցինք՝ տնկեցինք մեր կողմից աճեցված վարունգի սածիլները։

Բնագիտական հերթական փորձերի ուրբաթն էր։ Այս շաբաթ փորձն իրականացնում էր Միքայելը։Միքայելը որոշեց փորձն անվանել << Պարող մարդուկները >> և շատ հետաքրքիր մեկնաբանեց ողջ փորձի ընթացքը։

Այս շաբաթ այցելեցինք Հովհաննես Թումանյանի անվան տիկինիկայի թատրոն՝ դիրտելու << անխելք մարդը >> ներկայացումը։ Երակարացված օրվա ժամին սովորողները պլաստիլինից պատրաստեցին ներկայացումից իրենց ամենից շատը դուր եկած հատվածը։

Запись опубликована в рубрике Հաշվետվություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий