Մարտի 13-17-ը աշխատանքային շաբաթվա հաշվետվություն

Մեր հերթական բնագիտական փորձը՝ փուչիկը մագնիս։

Բնագիտության դասավանդող ընկեր Շուշանի հետ որոշեցինք ստանալ վարունգի սածիլներ։ Այս տեսանյութում կտեսնեք, թե ինչպես ենք ծլեցնում վարունգի սերմը։

Մեր հերթական այցն էր Բախշյան այգի։

Միջինքի գաթա

Միջինքի ամենավառ և մինչ օրս պահպանված խորհրդանիշը գաթան է: Այն անվանել են գաթա, բաղարջ,  տապլա, միջինք, միջունք, պրտոն, տարի, մաջինք կամ մեջինք այլն: Միջինքի կերակրացանկի մաս են կազմել նաև տարբեր հացերը, հատիկավոր ուտեստները, որոնք նույպես խորհրդանշել են առատություն և բարեկեցություն: Բոլորն էլ ունեցել են պասուց բաղադրություն:

Միջինքի գաթան պատրաստել են ձեթով, ալյուրով, շաքարավազով,  մեղրով և զարդարել ընկույզով ու չամիչով: Այն հիմնականում եղել է կլոր: Որոշ բնակավայրերում Միջինքի բաղարջը թխել են լիճքի ջրով: Գաթան հիմնականում թխել են հասակավոր կանայք, տանտիկինները, իսկ կտրել է տան մեծը՝ ադեն կամ ափոն (տատը կամ պապը): Այս շատ սպասված արարողությունը տարբեր վայրերում կատարվել է չորեքշաբթից մինչև կիրակի՝ որևէ օր:

Գուշակության համար մեջը դրվել է ուլունք, մատանի, արծաթյա դրամ, կորիզ, փայտի կտոր և այլն: Միջինքի գաթան բաժանել են ընտանիքի անդամների թվով: Ջուղայում հավատացել են, որ եթե բաղարջը կտրելու ժամանակ նշանը դեմ առնի դանակին, ապա ապրուստը պետք էր սպասել հողից: Եղել է նաև հակառակ պատկերացումը, ըստ որի նշանը դանակի տակ ընկնելու դեպքում դովլաթը պատկանել է ընտանիքի բոլոր անդամներին: Ում բաժնի միջից նշանը դուրս է եկել, ասել են, որ այդ տարի ընտանքի հաջողությունը, բարեկեցությունը նրա հետ է կապված, տան դովլաթը (հարստությունը) նրա գլխին է կամ տարվա հաջողակը նա կլինի: Գաթայից դուրս եկածը գտնողին է մնացել: Համբուրել են, դրել գրպանը, իսկ եթե դրամ է եղել, գցել են գանձանակը, որովհետև այս վիճակահանության մեջ «տան բախտն է»:
Բացի գաթայից, Միջինքի օրը փոքրերի համար աշխատանքային գործիքների և տան կահ-կարասու տեսքով հացեր են թխել: Դրանք ուռչելու դեպքում հավատացել են, որ հողը բերքատու,կաթի առատ, մառանները շեն կլինեն:  Խմորից հոր կոչվող գնդեր են պատրաստել, մեկին՝ ցորեն, մյուսին՝ աճար, մյուսին՝ գարի կպցրել, որպեսզի ամեն տեսակի բերք ունենան: 

Sponsored Content



Запись опубликована в рубрике Հաշվետվություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий