Կարդում ենք Թումանյան. Թումանյանական հանդիպում Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում

Վայրը`Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան

 


Հասցեն՝ Արամի 1
 

Օրը՝ 28.02.2023

Մեկնում՝ 10:45, Բախշյան այգուց

Ժամանում՝ 13:00, Բախշյան այգի

Մասնակիցները՝ 1.2 դասարանի սովորողներ

Ներկայացումը՝ «Թումանյանի աշխարհում»

Հանդիպում մանկագիր Գոհար Գալստյանի հետ

Պատասխանատու` Քրիստինե Հովսեփյան

Օգնական` Շողիկ Սահակյան

Վարորդ` Գեղամ Հովհաննիսյան

«Թումանյանական օրեր»-ի շրջանակում կազմակերպված տարբեր ներկայացումներն ու խաղերը մեծ ոգևորություն են առաջացրել մեր սովորողների մոտ. Թատրոնն ու թատերական մշակույթը հետզհետե ավելի է դուր գալիս նաև մեր 6 տարեկաններին:

Նպատակը և խնդիրները՝

Կարդալ Թումանյան»

-դիտել ներկայացումը

-ծանոթացում թատրոնի տեսակներին

-Հանդիպում, թումանյանական հեքիաթի ժամ ժամանակակից մանկագիր Գոհար Գալստյանի հետ («Մայիսյան հավաք»-ի շրջանակում Գոհար Գալստյանի հետ հանդիպում կունենանք նաև Արևմտյան դպրոցում: Նախագիծն ընթացքի մեջ է):
-ձևավորել ներկայացում դիտելու մշակույթ
-նպաստել  ստեղծագործական երևակայության զարգացմանը
— զրույց-քննարկում կազմակերպելու, տեսածը վերարտադրելու կարողություն
-բանավոր խոսքի զարգացում
-պատկերացում կազմել ներկայացում բեմադրելու մասին
-ներկայացում բեմադրելու, ներկայացնելու կարողության ձևավորում

-Ձևավորել և զարգացնել շրջակա միջավայրը դիտելու, ուսումնասիրելու, գեղեցիկը նկատելու մշակույթ

Նախապատրաստական աշխատանքներ  (լրացվում է)

Զրույց թատրոնի և ներկայացումների մասին

-Սովորել-վերհիշել ստեղծագործությունները
-Ստեղծագործությունների ընթերցում, քննարկում, մուլտֆիլմի դիտում

Ներկայացումը դասարանում

զրույց, քննարկում ստվերային թատրոնի մասին

Զրույց թատրոնի կարգ ու կանոնի մասին

Վերհիշել, թե ինչ է թատրոնը, ինչ է ներկայացումը

Վերհիշել ճամփորդական կանոնները

«Ճամփորդները» դասարանական ներկայացում(լրացվում է)

Ավագները կարդում ենք մեզ համար` «Սովորող- սովորեցնող նախագիծ»(Արմինե Գյոնջյան , Քրիստինե Հովսեփյան և ընկերներ)

Վարպետության դաս մեր սեբաստացի սովորող Նարե Սարգսյանի հետ(Նարե Սարգսյանը թատերական խմբակ է հաճախում և շատ է սիրում թատրոնը.

Նարեն սիրով համաձայնեց իր իմացածը փոխանցել կրտսեր ընկերներին, դե կրտսերներն էլ շա~տ հարցեր են պատրաստել Նարեի համար):

Ընթացքը

Պատրաստել թումանյանական հերոսներ

ստանալ ստվերներ

բեմադրել ստվերային ներկայացում(հատվածներ ստեղծագործություններից)

Ներկայացման դիտում

Հանդիպում ժամանակակից մանկագիր Գոհար Գալստյանի հետ

Շրջայց թանգարանում

Թումանյանական հեքիաթի ժամ

Շրջայց  թանգարանում

 Հեքիաթի ժամ

( «Թումանյանական օրեր» նախագծի շրջանակում այնտեղ կհանդիպենք ժամանակակից մանկագիր, բանաստեղծ Գոհար Գալստյանին: Կծանոթանանք, միասին կշրջենք թանգարանում, այնուհետև մանկագիրն իր ընտրությամբ կկարդա Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններից: Կքննարկենք ստեղծագործությունը և կուղղենք մեր հարցերը: Մանկագիրը նաև գրքեր է պատրաստել մեր գրադարանի համար: Հանդիպումը կամփոփենք տեսանյութի, ֆոտոպատումի տեսքով):

Հանդիպումից հետո միասին կպատրաստենք Թումանյանի հերոսներին և «Բեբուկ» շարժական թատրոնում կխաղանք Թումանյան, զարգացնելով ստեղծագործական երևակայությունը, խոսքի մշակույթը, այնուհետև կդիտենք չորս ներկայացում` «Ծիտը», «Անհաղթ աքլորը», «Շունն ու կատուն, «Չարի վերջը»:

Մասնակիցները`

Շեկոյան Լեո

Հակոբյան Էվելինա

Քոչարյան Նարե

Բալասանյան Լիա

Հակոբյան Արեգ

Պետրոսյան Արիանա

Սուքիասյան Նարի

Օհանջանյան Ազատ

Սարգսյան Լեո

Տոնոյան Անուշ

Հակոբյան Կարո

Սարգսյան Անահիտ

Մուրադյան Նարեկ

Աղոյան Դավիթ

Խալաթյան Լիլի

Տերտերյան Միքայել

Միքաելյան Մերի

Հունանյան Մելիսա

Մովսիսյան Տիգրան

Հովսեփյան Սոֆիյա

Ամփոփում

Запись опубликована в рубрике Ճամփորդության նախագիծ, Ճամփորդություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий