Կարդում ենք Թումանյան. Թումանյանական հանդիպում Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում

Ուսումնական նախագիծ՝ Թումանյանական օրեր

Ամսաթիվ՝ 28.02.2023թ.

Դասարան՝ 1․1 դասարանի սովորողներ

Ներկայացումը՝ «Թումանյանի աշխարհում»

Վայրը՝ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան

Հասցեն՝ Արամի 1

Հանդիպում մանկագիր Գոհար Գալստյանի հետ

Պատասխանատուներ՝  Լ. Պետրոսյան, Շ. Սահակյան

Ներկայացման սկիզբը՝ 10:00

Մեկնում՝ 9:15, Բախշյան այգի

Ժամանում՝ 11:30, Բախշյան այգի

Նպատակը և խնդիրները՝

-Կարդալ Թումանյան

-դիտել ներկայացումը

-ծանոթանալ թատրոնի տեսակներին

-Հանդիպում, թումանյանական հեքիաթի ժամ ժամանակակից մանկագիր Գոհար Գալստյանի հետ («Մայիսյան հավաք»-ի շրջանակում Գոհար Գալստյանի հետ հանդիպում կունենանք նաև Արևմտյան դպրոցում: Նախագիծն ընթացքի մեջ է):
-ձևավորել ներկայացում դիտելու մշակույթ
– նպաստել  ստեղծագործական երևակայության զարգացմանը
– զրույց-քննարկում կազմակերպելու, տեսածը վերարտադրելու կարողություն
-բանավոր խոսքի զարգացում
-պատկերացում կազմել ներկայացում բեմադրելու մասին
-ներկայացում բեմադրելու, ներկայացնելու կարողության ձևավորում

Նախապատրաստական աշխատանքներ  (լրացվում է)

-Զրույց թատրոնի և ներկայացումների մասին
-Սովորել-վերհիշել ստեղծագործությունները
-Ստեղծագործությունների ընթերցում, քննարկում, մուլտֆիլմի դիտում
-Ներկայացումը դասարանում
-Զրույց քննարկում ստվերային թատրոնի մասին
-Զրույց թատրոնի կարգ ու կանոնի մասին
– Վերհիշել, թե ինչ է թատրոնը, ինչ է ներկայացումը
-Վերհիշել ճամփորդական կանոնները
– «Պոչատ աղվեսը» դասարանական ներկայացում

Ընթացքը
-պատրաստել թումանյանական հերոսներ
-ստանալ ստվերներ
-բեմադրել ստվերային ներկայացում /հատվածներ ստեղծագործություններից
-ներկայացման դիտում
-հանդիպում ժամանակակից մանկագիր Գոհար Գալստյանի հետ
-շրջայց  թանգարանում
– թումանյանական հեքիաթի ժամ

(«Թումանյանական օրեր» նախագծի շրջանակում այնտեղ կհանդիպենք ժամանակակից մանկագիր, բանաստեղծ Գոհար Գալստյանին: Կծանոթանանք, միասին կշրջենք թանգարանում, այնուհետև մանկագիրն իր ընտրությամբ կկարդա Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններից: Կքննարկենք ստեղծագործությունը և կուղղենք մեր հարցերը: Մանկագիրը նաև գրքեր է պատրաստել մեր գրադարանի համար: Հանդիպումը կամփոփենք տեսանյութի, ֆոտոպատումի տեսքով):

Հանդիպումից հետո միասին կպատրաստենք Թումանյանի հերոսներին և «Բեբուկ» շարժական թատրոնում կխաղանք Թումանյան, զարգացնելով ստեղծագործական երևակայությունը, խոսքի մշակույթը, այնուհետև կդիտենք չորս ներկայացում` «Ծիտը», «Անհաղթ աքլորը», «Շունն ու կատուն, «Չարի վերջը»:

Ամփոփում

Մասնակիցները՝

Լրացվում է

Ստեփանյան Արամ
Ալեքսանյան Մարկ
Պարսամյան Արմեն
Ղազարյան Գարեգին
Աղաբաբյան Տիգրան
Կարապետյան Շթեֆանի
Միքայելյան Դավիթ
Գասպարյան Գայանե
Գևորգյան Էլինե
Ավետիսյան Լուսէ
Ալավերդյան Լևոն
Չիլինգարյան Դանթե
Անտոնյան Արեն
Հարությունյան Անի
Սայադյան Սաթի
Իսրաելյան Աննա
Էյլազյան Վիկտորյա
Սարգսյան Արմեն
Մնացականյան Դանիելա
Սարգսյան Արմեն

Запись опубликована в рубрике Ճամփորդության նախագիծ, Ճամփորդություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий