«Տեառնընդառաջը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում» նախագիծ

Ծեսը՝ որպես մշակույթի ժառանգման, փոխանցման մեխանիզմ
«Ծեսը՝ ուսումնական գործընթացի կազմակերպման արդյունավետ միջոց»

2

«Տեառնընդառաջը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում» նախագիծ 

Նախատեսված է՝ 

Նախակրթարանի սաների, դպրոցի սովորողների, դասավանդողների, ծնողների, այլոց համար

Ժամանակահատվածը՝

Փետրվարի 13-14

Նպատակ՝

Ազգային ծիսական ավանդույթների, մշակույթի փոխանցում, յուրացում

Խնդիրները`

  • ծիսակարգի ուսումնասիրություն
  • Տեառնընդառաջի ազգային ծիսական երգերի, պարերի ընտրություն, ուսուցում, կատարում
  • ծիսական ուտեստների պատրաստում, ձևավորում
  • ազգային պարերի, պարերգերի ուսուցում, կատարում
  • ծիսական միջավայրի ստեղծում

Մասնակիցների նախնական կարողություններ ու հմտություններ՝

երգելու, պարելու, ստեղծագործելու, մտքերը հստակ շարադրելու կարողություն

Միջավայրը՝

ներքին բակ

Ուսումնական գրականության, այլ ռեսուրսների ցանկ

Նախագծի իրականացման ընթացքը՝

Ուսումնասիրել  Տեառնընդառաջ -ի ծիսակարգը, առանձնացնել այն ծիսական գործողությունները, ծիսական ուտեստները, խաղերը, որոնք իրագործվելու են: Ընտրել և ուսուցանել Տեառնընդառաջի ծեսին հատուկ ծիսական երգեր, ազգային պարեր, պարերգեր: Խաղալ ազգային ծիսական խաղեր, որոնք կարող են ուղեկցվել ազգային պարեղանակներով: Պատրաստել հարսի և փեսայի ծիսական տիկնիկներ, խաղարկել հարսանեկան ծիսական հատված: Տեառնընդառաջի ծիսական կրակի համար ընտրել և նախապատրաստել համապատասխան փայտեր: Իմանալ կրակի վրայից թռչելու անվտանգության կանոնները:

Նախագծի ամփոփում, գնահատում

Սովորողները

  • կիմանան՝ որն է ազգային ծեսը, տվյալ դեպքում՝ Տեառնընդառաջը
  • կկարողանան կատարել ծիսական երգեր, պարեր, խաղերգեր, պարերգեր, ծիսական գործողություններ, պատրաստել ծիսական պարագաներ
  • կլինեն ազգային մշակույթը կրող, փոխանցող

Նախագծի արդյունքների հրապարակում, տարածում

Արդյունքները կհրապարակվեն բլոգում։

Запись опубликована в рубрике Նախագիծ, Ծեսեր. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий