Ուսումնական ճամփորդություն. Գառնի Կրիստալլայն

Ամսաթիվ՝ 03.05.2022
Վայր՝ Կոտայքի մարզԳառնի Կրիստալլայն
Դասարան՝ 3․3
Սովորողների թիվ՝ 20
Պատասխանատուներ՝ Մարիամ Խաչատրյան,  Շողիկ Սահակյան (093 00 81 96)
Մեկնում՝ 10:00, Բախշյան այգի
Ժամանում՝
 16:00, Բախշյան այգի
Երթուղի՝  
Երևան- Գառնի- Երևան
Հեռավորություն՝ 39,9 կմ
Խորհրդատու՝ Սոնա Փափազյան

Ճամփորդության ուղղությունները՝

Երևան- ջրի գործարան– Քարերի սիմֆոնիա- Երևան

Նպատակը և խնդիրները՝

Ճանաչողական
Այցելություն «Գառնի Կրիստալլայն»
-արտադրական պրոցես
-ունենալ ամբողջական պատկերացում ջրի շշալցումից մինչև պիտակավորում ընթացքի մասին
Ձևավորել և զարգացնել ճամփորդությանը նախապատրաստվելու կարողություններ
Ձևավորել և զարգացնել տեսածի մասին պատմելու, տեսածը ներկայացնելու


Տարածքում
Ձևավորել և զարգացնել շրջակա միջավայրը դիտելու, ուսումնասիրելու, գեղեցիկը նկատելու մշակույթ
Միջավայրի խնամք Քարերի սիմֆոիայի տարածքում



Նախապատրաստական փուլ

«Անթափոն կենցաղ» բնապահպանական նախագծի շրջանակներում սովորողներն իրենք են կազմակերպում աղբի տեսակավորումը՝

Ալեքսանդր Փիրումյան
Մոնթե Պետրոսյան
Եվա Բաբաջանյան
Վելիցյան Աննա
Արշի Բաբայան
Խուդոյան Ալիսա
Հովհաննիսյան Լանա
Սիմոնյան Նատալի
Միջավայրի խնամք դպրոցում

«Ծառերի գանգատը» Ղ․ Աղայան
Հորինուկներ ծառերի կարևորության մասին «Եթե ամեն մեկս մի ծառ տնկենք»

Զրուցել ավտոբուսով ճամփորդելու մասին /ռադիոնյութ/

Միասին քայլելու, խաղալու կանոնների մշակում


Զրույց-քննարկում ջրի մասին, հատկապես խմելու ջուրը խնայողաբար օգտագործելու մասին
Մուլտֆիլմի դիտում-քննարկում (ռուսերեն


Տեղեկատվություն

Ջուրն ամենատարածված ու ամենաանհրաժեշտ նյութն է Երկիր մոլորակում: Առանց ջրի հնարավոր չէ բույսերի, կենդանիների և մարդու գոյությունը։

Խմելու ջրի հիմնական աղբյուրը բնական ջուրն է, որը մաքրվում և ախտահանվում է համայնքային ծառայությունների կողմից՝ իրականացնելով ջրամատակարարման և ջրի մաքրման բոլոր փուլերը, որոնք անհրաժեշտ են նախ տեխնիկական, այնուհետև ջրամատակարում ստանալու համար։ Ընդհանուր առմամբ աղբյուրները հետևյալն են՝

Ջուրը բաժանվում է հետևյալ խմբերի՝ արտեզյան, խմելու, հանքային, մաքրված, գազավորված, աղբյուրի և ջրհորի:

Տեղեկություն Գառնու տաճարի մասին
-Ենթադրվում է, որ տաճարը նվիրված է եղել արևի աստված Արեգ-Միհրին։

-Բնակավայրը հիմնել է Հայկ Նահապետի ծոռ Գողամը, ով ի պատիվ իր թոռան՝ Գառնիկի, տաճարն անվանակոչել է Գառնի։

Սովորողի ճամփորդական ուսապարկում անհրաժեշտ իրեր՝

ախտահանիչ միջոց
դիմակ
գլխարկ
անձրևապաշտպան հագուստ
տաք հագուստ
հեռադիտակ
խոշորացույց
ջուր
բրդուճներ
անձեռոցիկ
միանգամյա օգտագործման ձեռնոց, աղբի պարկ

Ամփոփում

Մասնակիցներ՝

Запись опубликована в рубрике Ճամփորդություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий