Համագործակցային ուսուցում — Սպորտլանդիա

Նախագիծը՝ Սպորտլանդիա

Մասնակիցներ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Արևմտյան դպրոցի երկրորդ և երրորդ դասարանների երկարացված օրվա սովորողներ

Ժամկետը՝ մայիսի 4

Վայրը՝ Բախշյան այգի

Նպատակը՝ գարնանային մարզական խաղեր

Կազմակերպիչ`Շողիկ Սահակյան, Ալվարդ Անդրեասյան

Անհրաժեշտ գույք՝ գնդակներ, պարաններ, մարմնամարզական օղակներ, կոներ

Ծրագիր

1. Խմբերը շարքով կանգնում են, մարշ հրահանգից հետո գնդակը վարելով, կանգնակները շրջանցելով վազում են մինչև կենտրոն, վերադառնում են ուղիղ առանց վարելու և գնդակը փոխանցում են ընկերոջը:

2. Խմբերը բաժանվում են զուգերի վոլեյբոլի գնդակը իրար փոխանցելով վերևից, կից քայլերով հասնում են կենտրոն վերադառնում են ներքևից փոխանցումով, կից քայլերով:

3. Խմբերը բաժանվում են զույգերի, առաջին խաղացողը հանդբոլի գնդակը փոխանցում է ոտքերի արանքից երկրորդ խաղացողին, երկրորդը վազքով կանգնում է առաջինի առաջը և փոխանցում գնդակը, այդպես մինչև կենտրոն վերադառնում են վազքով իրար ձեռք բռնած:

4. Բասկետբոլի գնդակը ոտքերի մեջտեղում դրած ցատկերով հասնում են կանգնակին, շրջանցում են, գնդակը բռնած ձեռքը վերադառնում են ելման դրություն:

5. Երկու խաղացող փաթաթվում են իրար, մեկ կամ երկու վոլեյբոլի կամ հանդբոլի գնդակ դնում են իրենց մեջտեղում առանց գնդակներին կպնելու, հասնում են կենտրոնական գծին, վերադառնում են գնդակները ձեռքերի մեջ:

Մասնակիցները գալիս են մարզահագուստով։

Запись опубликована в рубрике Նախագիծ. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий