Ծառերի էտ


Տեխնոլոգիան պարտիզապուրակային գործ ընտրած սովորողների խմբի հետ բակում իրականացնում ենք գարնանային աշխատանքներ։
Գարնան շունչն ամենուր է։ Վարպետ Վանիկը սկսել է ծառերի էտման, ինչպես ինքն է ասում՝ գեղեցկացման աշխատանքները։ Վարպետ Վանիկը սովորողներին բացատրեց, ցույց տվեց, թե ինչ է էտը, ինչպես է այն արվում, ապա երեխաներին սովորեցրեց ինչպես էտած ճյուղերը դասավորել, խուրձ կապել, որ չքանդվի։ Սովորողները խանդավառ սկսեցին ճյուղերից կապոցներ պատրաստել և տեղափոխել Ագարակ՝ Լավաշթխիկի ծեսի ժամանակ թոնիրը վառելու համար։



Запись опубликована в рубрике Ուսումնական նյութեր. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий