Ազգային ավանդական խաղեր

  Խաղերի համառոտ նկարագրությունը։

Աքլորակռիվ ( Աջ ձեռքով մեջքի կողմից բռնում են ծալված ձախ ոտքը և թռչկոտելով աջ ոտքի վրա` ուսով այնքան են իրար թեթևակի խփում, մինչև խաղացողներից մեկը վայր է ընկնում, պարտվում):

Գոմշակռիվ(Խաղացողները չորեքթաթ իրար հրում են ուսերով: Նույնը կատարում են կանգնած: Խաղում են կատակով` աշխատելով չպարտվել):

Աղջիկ փախցնոցի -Երեխաները զույգերով իրար ետևից կանգնում են` զույգերի ձեռքերն վերև պահած` ափերն իրար մեջ: Նրանցից մեկը, ով զույգ չունի, գալիս է առաջ ու, նրանց արանքով անցնելով, բռնում է որևէ մեկի ձեռքից, երկուսով գնում են, կանգնում վերջում, իսկ այն մասնակիցը, ում զույգին տանում են, գալիս է առաջ ու կատարում նույն գործողությունը:


Պարան ձգոցի- խաղում ենք երկու խմբով։Խմբերը բաժանվում են հավասար քանակի։ Պարանը  պահում ենք ձգած և նախապես թիմերի  բաժանավծ խմբերից մեկը կանգնում է աջ,իսկ մյուսը՝ ձախ մասում
։Հրահանգավորումից հետո սկսում ենք քաշքշ
ել պարանը,որ խումբը մինչև վերջ կարողանա ձգել դեպի իրեն պարանի մեծ մասը մասնակիցներով հանդերձ, նա հաղթող է ճանաչվում։

Մածուն ծախեմ
Ամեն մեկը սենյակի մի անկյունն է բռնում, իսկ այն մեկը, որ անկյունից զուրկ է՝ սրաննրան ասում է.

  • Մածուն ծախեմ, ո՞վ կուզի:
  • Ես չեմ ուզում, այսինչը կուզի:
    Այս միջոցին սա և անվանված անձը փոխանակում են իրենց տեղերը:
    Մածուն ծախողն աշխատում է շտապել և դրանցից մեկի անկյունը գրավել:
    Պախկվոցի
    Նա, ով պետք է աչքերը փակի, կանգնեցնում են պատի առջև: Նա հաշվում կամ
    արտասանում է, իսկ մյուսները թաքնվում են: Աչքերը փակողը բաց է անում աչքերը և
    սկսում որոնել թաքնվածներին: Եթե մեկին գտնում է, ձեռքով խփում է, իսկ երբ չի
    կարողանում խփել. թաքնվողը վազում բույնն է հասնում, թքում է, ազատում է, եթե ոչ՝
    ինքն է փակում աչքերը:
    Մուկն ու կատուն

Խաղում են 20-25 հոգով: Երեխաներից մեկը ընտրվում է մուկ, մյուսըկատու: Երեխաները ձեռք ձեռքի բռնած՝ շրջան են կազմում, մուկը վազում է շրջանի շուրջը
կատվից փախչելով: Երեխաներն օգնում են մկնիկին, որպեսզի մտնի շրջանի մեջ, որ
կատուն չկարողանա բռնել նրան: Երբ բռնում է, ուրիշ զույգ է դառնում մուկ ու կատու:
Աղջիկ փախցնոցի

Երեխաները զույգերով իրար ետևից կանգնում ենզույգերի ձեռքերն վերև պահած
ափերն իրար մեջ: Նրանցից մեկը, ով զույգ չունի, գալիս է առաջ ու, նրանց արանքով
անցնելով, բռնում է որևէ մեկի ձեռքից, երկուսով գնում են, կանգնում վերջում, իսկ այն
մասնակիցը, ում զույգին տանում են, գալիս է առաջ ու կատարում նույն գործողությունը:
Կարմիր կոճակ

Երեխաները նստում են աթոռներին, ձեռքերը մեկնում են առաջափերն իրար կպցրած: Խաղավարը իր ափի մեջ թաքցնում է կարմիր կոճակը, մոտենում է յուրաքանչյուր երեխայի ու նրա ափի մեջ մտցնելով իր ձեռքերը կոճակը թաքուն գցում է երեխաներից
մեկի ձեռքերի մեջ: Ընթացքում կարող է որևէ խաղերգ արտասանել: Վերջացնելուց հետո
ասում է.

  • Կարմի´ր կոճակ, դո՛ւրս արի:
    Մուկ — կատու

Երեխաները ձեռք ձեռքի տված շրջան են կազմումնախապես մեկին մուկ, մյուսին
կատու նշանակելով: Մուկը դրսից որևէ թևամիջով ներս է մտնում և կատվին խաբս
տալովդուրս է գալիս մեկ ուրիշ տեղով, իսկ կատուն հետապնդում է նրան և նույն տեղերով մտնելով ու դուրս գալով աշխատում է բռնել նրան և դերը նրա հետ փոխել:
Բայց երբ մկանը շուտ բռնելու տենչով կատուն ոչ թե նախորդի անցած ճանապարհով է
անցնում, այլ ուրիշ թևամիջով, այն ժամանակ նրան փոխարինում էր շրջանում կանգնած
մեկը` խաղը նույնությամբ շարունակելով:
Գայլն ու ոչխարը

Խաղացողներից մեկը դառնում է ոչխար, մյուսըգայլ: Մնացածները ձեռք ձեռքի բռնած շրջան են կազմում, իրենց մեջ են առնում ոչխարին և աշխատում նրան պաշտպանել գայլի հետապնդումներից: Գայլը մնալով դրսում՝ հարձակումներ է գործում շրջափակ կազմողների վրա ջանալով խզել ձեռքերի շղթան և ներս մտնել ոչխարին բռնելու: Երբ
գայլին հաջողվում էր շրջափակը որևէ տեղում կտրել, այդ ժամանակ ոչխարին
փախցնում են շրջափակից դուրս և գայլին են բռնում «փարախի մեջ»հնարավորություն չտալով հասնել ոչխարի ետևից: Եթե գայլին հաջողվում է ներսից կտրել ներքևի շղթան և դուրս գալ, ոչխարին դարձյալ ներս էին առնում և այսպես շարունակվում էր այնքան ժամանակ, մինչև որ գայլին հաջողվում էր բռնել ոչխարին, որից հետո ոչխարը դառնում էր գայլ, մի ուրիշ խաղացող ոչխար:
Գործնագործ

Երեխաները բաժանվում են երկու հավասար խմբի (կարող են լինել աղջիկների և
տղաների կամ խառը խմբեր): Մի խումբը դառնում է խփողների խումբ, մյուսը խաղացողների: Խփողները կանգնում են իրարից մի քանի մետր հեռավորության վրա, խաղացողները մտնում են մեջ ու սկսում են խաղալ: Խփողները հերթով փորձում են գնդակով խփել խաղացողներին: Ամեն անգամ, գնդակը մեկին կպչելուն պես, խաղացողը պետք է դուրս գա խաղից: Երբ խաղի մեջ մնում է մի մասնակից և կարողանում է մինչև տաս հաշիվը խաղալ, բոլոր խաղացողները մտնում են խաղը շարունակելու, իսկ եթե մինչև տաս հաշիվը չի
կարողանում ազատել, իրենք դառնում են խփողներ, իսկ խփողներըխաղացողներ: Ես բարձր եմ, դու ցածր

Խաղում են 2-ական հոգովմեծ մասամբ հոգնած մեջքները հանգստացնելու համար: Խաղացողները կանգնում են մեջքներն իրար կպցրած և երկուսի թևերը մեկը մյուսին շղթայած: Այդ դրությամբ մեկը կռանալով մյուսին առնում է իր շալակը: Շալակողի
հարցումով նրանց միջև տեղի է ունենում հետևյալ խոսակցությունը:
-Տակդ ի՞նչ կա:
-Վերմակ, ներքնակ:
Ապա շալակողն էր հարցնում:
-Վրեդ ի՞նչ կա:
_Աստղ ու լուսնյակ:
Խաղացողները կարող են կամաց-կամաց արագացնել այդ գործողությունը:
Աչքկապուկ

7-20 խաղացողներ իրենցից մեկի աչքերը կապում են և շրջապատելով սկսում կսմթել:
Կապվածը ձգտում էր նրանցից մեկին բռնել և իր դերը նրա հետ փոխել:
Ճլոթ (Սա «Տըզզ» խաղի տարբերակ է)

Վիճակով մեկը կանգնում է պատի առջև, ձեռքերը մեջքին տանում, միացնում: Մեկը
դառնում է Պապ: Նա թաշկինակով կամ ձեռքով ծածկում է սրա աչքերը: Մյուս
խաղացողները ետևից մեկ-մեկ մոտենում են և խփում նրա ձեռքերին:
Պապը հարցնում է.
-Ո՞վ է խփողը:
Եթե գուշակում է, խփողը կանգնում է նրա տեղը:

Գդակ թռցնել

Խաղում են 8-10 հոգիանոց երկու խմբով: Խմբերը կանգնում են 50 քայլ իրարից հեռու
սահմանների վրա: Վիճակահանությամբ խաղն սկսող խմբից մի հոգի գալիս է մյուս
խմբից մեկի գլխարկը հանկարծ թռցնում ու փախչում՝ հասնելու իր խմբին:
Գլխարկատերը պետք է հասնի և նրան ձեռքով դիպչի մինչև տեղ հասնելը: Այդ
գործողությամբ գլխարկն ազատում է և խաղը շահում: Հակառակ դեպքում ինքը գերվում
է, իսկ խումբը տանուլ է տալիս: Խաղը վերսկսում է շահող խումբը: Խաղը շարունակում
են, մինչև խմբերից մեկը գերի մյուսի բոլոր անդամներին:

Խնոցի-հարոցի

Խաղում են զույգերով:
Նստած կամ կանգնած դիրքով զույգերը դեմքով իրար են նայում: Մի խաղացողի երկու
ձեռքերի մատները հագցրած են դիմացինի մատներինափը ափին կպած: -Խնոցի-հարոցի, կարագը ձեզ, թանըմեզ: կամ
-Հարի-հարի խնոցի,
Մեջդ բարի, խնոցի,
Ունկդ բարակ, խնոցի,
Մեջդ կարագ, խնոցի:
Տեքստը ռիթմիկ արտասանելով, առաջին երեխան թեքվում է առաջձեռքերը պարզելով առաջ, իսկ երկրորդ երեխան թեքվում է ետ ձեռքերը մոտեցնելով կրծքին: Ապա երկրորդ
երեխան թեքվում է առաջձեռքերը պարզելով առաջ, իսկ առաջին երեխան ետ ձեռքերը
մոտեցնելով կրծքին:

Ծիտը քարին

Խաղացողները վիճակ են գցում և վերջին մնացողին կոչում են՝ կանչող: Խումբը ցրվում է
խաղավայրի զանազան կողմերը, իսկ կանչողը կանգնում է կենտրոնում ու կանչում է.
-Ծիտը քարի¯ն:
Խաղացողները երբ լսում են այս բառերը մի- մի քար են գտնում և վրան մեկ կամ երկու
ոտքով կանգնում: Կանչողն աշխատում է նրանց խփել դեռ քարերի վրա չկանգնած:
Չխփվածները քարերի վրա կանգնելուց հետո սկսում են իրենց կանգնած քարից
տեղափոխվել ուրիշ քարի վրա, այնպես որ կանչողի համար հնարավորություն ստեղծվի
նրանց խփելու: Ում որ կանչողը խփում է, նա դառնում է կանչող, իսկ նախկին կանչողը
մտնում է խմբի մեջ:

Խաշիլ ճաշ

10 ևավելի հոգով կիսաշրջան են կազմում երեխաները, որոնցից առաջինը մայր է
կոչվում: Մեկը թռչուն դառնալով՝ նստում է կիսաշրջանի մեջտեղում ,և հողի վրա
զանազան նկարներ է ձևացնում: Կիսաշրջանը մոր առաջնորդությամբ պտտվում է նրա
շուրջը: Մայրը թռչունին հարցնումէ.

  • Ա¯յ թռչուն, ա¯յ թռչուն, էդ ի՞նչ ես եփում:
  • Խաշիլփափա, — պատասխանում է թռչունը:
  • Ո՞ւմ համար
  • Իմ ճուտերի:
  • Կտա՞ս իմ ճուտերին:
  • Չեմ տա, խի կուտամ, թե քաջ են, թող իրենք վերցնեն:
    Այս խոսքի վրա մայրը կամ ճուտերից մեկը աշխատում է թռչունին խփել և անպայման
    վայր գցել, ու հաջողվելու դեպքում խփողն ու խփվողը դերերը փոխում են, իսկ եթե ոչ
    շարունակում են խաղալ այնքան ժամանակ, մինչև որ հաջողեցնում են:

    Զանգակի խաղ

Ծառից կամ գետնին ամրացրած փայտից երկու պարան են կապում, խաղացողներից
երկուսի աչքերը փակում են թաշկինակով ու պարանները տալիս ձեռքները: Դրանցից
մեկի ձեռքում զանգակիկ է լինում, որը սկսում է կամաց-կամաց ծնգծնգացնելով վազել,
իսկ մյուսը նրա ետևից է ընկնում, որ լախտով խփի:
Այս խաղը միշտ ծիծաղելի է լինում, որովհետև խաղացողները չտեսնելով` ակամա
միմյանցով են ընկնում, կամ թե լախտավորը, կարծելով, որ զանգակավորը հասել է,
լախտը վրա է բերում, բայց բոլորովին հակառակ կողմն ու դատարկ օդին է խփում:

5 քար

Խաղում են 10 հոգով:
Քաշում են մի գիծ, որի երկարությամբ յուրաքանչյուր խաղացող իր համար մի փոս է
փորում: Խաղացողներից մեկը կանգնում է փոսերի շարքի մի ծայրին, և մի ուրիշը՝
հակառակ ծայրին: Կանգնողներից մեկը փոքր գնդակը գլորում է փոսերի շարքի
երկարությամբ: Երբ գնդակն ընկնում է որևէ փոսի մեջ, սրա տերը վազում, վերցնում է
գնդակը և փորձում դրանով խփել որևէ մեկին: Եթե կպչում է, ապա խփվողի փոսի մեջ մի
քար են գցում: Հենց որ խաղացողներից որևէ մեկի փոսում հավաքվում է 5 քար, նրա
աչքերը կապում են և գնդակը տանում են որևէ տեղ պահում: Երբ գնդակը պահված է,
նրա աչքերը բացում են և խաղացողներից մեկը մոտենում է նրան ու մեջքին խփելով
ասում.

  • Գռտու-գռտու, ձագերդ գտի:
    Խփում ու այդ բառերը կրկնում են այնքան ժամանակ, մինչև որ 5 քարատերը գտնում է
    գնդակը: Երբ գնդակը գտնվում է, խաղը համարվում է վերջացած, և խաղացողները նույն
    կարգով խաղը սկսում են նորից:

    Յոթ քար

Խաղում են 10-20 մասնակից բակում, դաշտերում: Համեմատաբար տափակ 7 քարեր
իրար մոտ են դնում: Բաժանվում են երկու խմբի և վիճակահանությամբ որոշում որ
խումբն է քարերը հավաքում: Մյուս խումբը գնդակով հետապնդում է և աշխատում թույլ
չտալ, որ քարերը դնեն իրար վրա: Եթե խաղի ընթացքում
փախչող խմբի անդամներից մեկը կամ մի քանիսը չեն խփվում, այլ խույս տալով
գնդակից շրջանցում են և կարողանում են ցրված յոթ քարը շարել միմյանց վրա ու հաշվել
մինչև 7 թիվը, փախչողները շահում են մեկ փալան: Երբ հետապնդվողը նետած գնդակը
բռնում է օդի մեջ նախքան դրա գետնին դիպչելը, ապա այս դեպքում գնդակ բռնող
խումբը շահում է մեկ փալան:

Քար փոխ

Խաղացողները բաժանվում են երկու խմբի, որոնք մեկական առաջնորդ են ընտրում:
Շարքայիններից մեկը առաջնորդներին որևէ հանելուկ է առաջարկում: Շուտ լուծողն իր
խմբով հաղթող է ճանաչվում: Հաղթված բանակը չոքում է: Նրանց առջևն էլ չոքում է
իրենց առաջնորդը: Հաղթող առաջնորդը կանգնում է հաղթվածի ետև:
Առաջնորդները նախապես ծածուկ իրենց խմբերի անդամներին թռչունների և
կենդանիների անուններ են դնում: Եվ հաղթող առաջնորդը կապելով հաղթված
առաջնորդի աչքերըէ նրա առջև դնում է երկու քար: ապա բարձր ձայնով ասում է.

  • Կամաց, կամաց, հաույ գիդի Ագռավ, հա:
    Նա դրանով նկատի ունի իր խմբի ագռավի անուն կրող անդամին, որը կամացուկ
    մոտենում է քարերին և դրանք իրար խփելուց հետո վերադառնում տեղը:
    Հաղթող առաջնորդը բացում է կապված աչքերը և առաջարկում է գտնել ագռավին: Եթե
    նա ագռավին գտնում է խմբերի դերերը փոխվում են և խաղը նույնությամբ
    շարունակվում է:

    Քարարձան

Խաղացողները բաժանվում են երկու խմբի և վիճակով որոշում խփողն ու խուսափողը:
Վերջիններս ցրվում են դաշտում, իսկ առաջինները ձգտում են թեթև խփելով քարացնել:
Խաղն ավարտվում է բոլոր խուսափողներին քարացնելուց հետո, և դերերը փոխելով
նույն ձևով կրկնում են: Այս դեպքում քարացնողները մեկ միավոր են շահում:
Մամի, մամի, խաղողը հասե՞լ է
Երեխաները բռնում են միմյանց ձեռքից և ուղիղ գծով կանգնում: Շարքի վերջում
կանգնածներից մեկը մյուսին հարցնում է.

Մամի — մամի

  • Մամի, մամի, խաղողը հասե՞լ է:
    Մյուսը պատասխանում է.
  • Հասել է, հասմըսել է,
    Շանը կտամ, գելին կտամ,
    Քեզ մի ճութ չեմ տա:
  • Ինչո՞վ գամ` որ տաս:
  • Դհոլ — զուռնով:
    Հարցնողն իր խմբով, դհոլի և զուռնայի ձայներին նմանեցնելով, որևէ երաժշտություն
    «նվագելով», շարքի առջևից գալիս և անցնում է պատասխանողի և նրա կողքին
    կանգնածի թևերի տակով: Երբ շարքը նորից շարվում է իր նախկին դիրքով,
    պատասխանողի կողքին կանգնածի դիրքը փոխվում է: Նրա ձեռքերը խաչված են, իսկ
    ինքըշրջված հակառակ կողմ: Երկխոսությունը կրկնվում է մի քանի անգամ: Յուրաքանչյուր երկխոսության վերջում հանձնարարությունը տարբեր է լինում ձիով,
    մեքենայով, թռչկոտելով, մի ոտքով թռնելով, ավանակով, հաց ուտելով (հա՜մ, հա՜մ, հա՜մ,
    հա՜մ,) երգելով, գնացքով, զմփիկով, նապաստակի նման ցատկելով և այլն: Ամեն անգամ
    անցնում են արդեն շրջվածի և կողքին կանգնածի բռնած ձեռքերի տակով: Երբ անցնում
    են վերջին զույգի թևերի տակով, պատասխանողն ասում է.
  • Մամին կասիսխտոր ծեծեք: Շարքը, բաց չթողնելով ձեռքերը, ռիթմիկ թռիչքներ է կատարում բացականչելով.
  • Չը՜խկ, չը՜խկ, չը՜խկ, չը՜խկ:
  • Մամին կասի` լվացք ենք արել, պարանը կարճ է:
  • Քաշենքերկարի: Երկու կողմից խաղավարները, որոնց կողմից է շարքի կեսը, նրանց հետ քաշում են այնքան, մինչև մեջտեղի կամ որևէ զույգի ձեռքեր իրարից բաժանվեն: Նանի, նանի, կրակ կտա՞ս ա. Խաղում են երկուսով: Խաղացողներից մեկը ձեռքերի մատները մի փոքր իրարից հեռացրած, ձեռքերի մատների ծայրերը պահում են իրար դիմաց և հպում իրար
    պատկերելով թոնրի ձև: Մյուսը, ցուցամատը դնելով դիմացի խաղընկերոջ ճկույթների
    միացման տեղին, ասում է.
  • Նանի, նանի, կրակ տուր:
  • Ելի վերի թաղը (թարեքը, թառը):
    Այսպես կրկնվում է` բարձրանալով մինչև ցուցամատ: Հասնելով ցուցամատին (թոնրի
    շրթին), ասում է.
  • Նանի, նանի, որ կաթը դնեմ թոնիրը` տաքանա, հո շուն չկա՞:
  • Չկա, չկա:
    Խաղացողը ձեռքըիբրև կաթ, իջեցնում է «թոնիրը»: Թոնիրը ցուցադրող երեխան արագ փակում է թոնիրը ասելով.
  • Հաֆ, հաֆ, հաֆ…
    բ. Նույն խաղում են, վերջում ասելով.
  • Հաց որ թխեմ` հո շուն չկա՞:
  • Չկա, չկա:
    «Հաց թխողը» ծափ է տալիս և աջ ձեռքով «հացը խփում» թոնրի աջ շրթին: Նույնը
    կատարում էխփելով ձախ շրթին: «Թոնիրը», որսալով հարմար պահ, արագ փակվում է
    բռնելով խաղացողի ձեռքը և ասում.
  • Հաֆ, հաֆ, հաֆ:
Запись опубликована в рубрике Խաղադարան. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий