«Թումանյանական օրեր» նախագիծ

Մասնակիցներ՝ երկարացված օրվա սովորողներ

Տևողությունը՝ փետրվար ամիս

Նպատակը՝ անկաշկանդ խոսքի ձևավորում և զարգացում, ստեղծագործական երևակայության զարգացում

Խնդիրները՝ Թումանյանի ստեղծագործությունների ընթերցում, յուրացում, անկաշկանդ խոսքի ձևավորում և զարգացում, սովորող — սովորեցնող նախագծի իրականացում

Ստեղծագործությունների ցանկ՝ «Փիսոն», «Բարեկենդանը» , «Պոչատ աղվեսը», «Սուտլիկ որսկանը», «Շունը», «Կռունկներ»

Մուլտֆիլմերի ցանկ՝ Շունն ու կատուն , Քաջ Նազարը , Բարեկենդան 

Ընթացքը՝
Սովորողների հետ ընթերցում, բերանացի ենք սովորում թումանյանական ստեղծոգործությունները։
Սովորողները Թումանյանի հեքիաթներից կընտրեն իրենց սիրելի մի հատված, Paint ծրագրով կնկարեն այդ հատվածը, իսկ ընկերները պետք է գուշակեն, թե որ հեքիաթն է թաքնված նկարում։

Ճամփորդություններ թատրոն, թանգարան


Արդյունքները կամփոփվեն բլոգում։

Запись опубликована в рубрике Նախագիծ. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий