Նախագիծ՝ Ամանորի կոնե զարդարանքներ

Մասնակիցներ ՝ Արևմտյան դպրոցի երկարացված օրվա սովորողներ

Ժամանակահատված
՝ դեկտեմբերի 13 — 17

Վայրը՝ Արևմտյան դպրոց — պարտեզ

Նպատակ՝

Անսովոր մտածողության ձևավորում

Երևակայության զարգացում

Խնդիրները՝

Ամանորի ծեսին ընդառաջ՝ պատրաստել զարդարանքներ՝ դպրոցի ներսի հատվածի համար

Ամենատարբեր իրերի համադրությունից ստանալ Ամանորի խաղալիքներ


Նախագծի ընթացքը՝

Սովորողներին կներկայացվի նախագիծը, նպատակը, միասին կքննարկենք, կորոշենք անելիքնեի հերթականությունը։
Կոնե կախազարդերի համար անհրաժեշտ են եղևնու ճյուղեր, որոնք պետք է ամրացնել թթվասերի պլաստմասե փականներին, ապա սիլիկոնե սոսնձով այդպիսի երկու տարաները միացնել իրար ու փակցնել կոնը։ Այնուհետև ստացված զարդն օգտագործել դասասենյակներն ու սրահները ձևավորելու համար։

Ամփոփում

Նախագծի արդյունքները կտեսնեք սովորողների և դասավանդողի բլոգում

Запись опубликована в рубрике Նախագիծ. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий