Աշնանային օրերն Արևմուտքի․ նոյեմբերի 3

Արևմուտքում շարունակվում է «Ուսումնական աշուն» նախագիծը իր հագեցած օրակարգով։ Այսօրը հերթականն էր մյուս աշխատանքային օրերից, որոնցում ամփոփվում են դասավանդողների և սովորողների համատեղ, եռանդուն և օգտակար գործունեությունը։ Օրը սկսվեց միասնական երաժշտական պարապմունքով։

Հաջորդ հանդիպումը նախատեսված էր հոգեբանի հետ, որտեղ 4_5 դասարանի ճամբարականները պատկերում և ներկայացնում էին իրենց՝ «Ես եմ» ուսումնական նախագծի շրջանակներում։

Հետաքրքիր էր նաև այդ ընթացքում դպրոցի հակառակ թևում տարվող աշխատանքը, որտեղ Անուշ Դավթյանը և Աննա Վարոսյանը փորձում էին ավարտին հասցնել 1_ին դասարանի հատակի խաղի պատկերումը:

Ահա, համառոտ անդրադարձը հետաքրքիր օրվա….

Запись опубликована в рубрике Ուսումնական նյութեր. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий