Աշխատանք ֆիզիկական միջավայրում․ նոյեմբերի 1


Արևմտյան դպրոցի 4-5-րդ դասարանի սովորողների մի խմբի հետ օրը սկսեցինք առավոտյան ընդհանուր պարապմունքով՝ Յուրի Բախշյանի այգում:

Առավոտյան ընդհանու պարապմունք

Այնուհետև միջավայրի խնամք արեցին․ սովորողների մի խումբ ընկեր Անիի օգնությամբ խնամեցին ծաղիկները , մյուս խումբը ՝ ընկեր Սոնայի հետ, մաքրեցին բակը աղբից, թափված տերևներից, օգնեցին ընկեր Մադլենին՝ կարգի բերելու հեծանվային ակումբը:
Աշխատողներիս մի մասն էլ, տեխնոլոգիայի դասավանդողի հետ, պատրաստեցինք հատակի խաղեր՝ առաջին դասարանցիների համար։

Օրն ամփոփեցինք Ուսումնական աշուն երաժշտա-տեխնոլոգիական նախագիծով։ Սովորողները, Վիվալդիի «Աշունը»-ի ներքո , ընկեր Անուշի օգնությամբ, ստեղծեցին աշնանային գեղեցիկ ապլիկացիա:

Տեսանյութն այստեղ

Запись опубликована в рубрике Ուսումնական նյութեր. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий