ԱԶԳԱԳՐԱԿԱՆ ՁՄԵՌԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆ 2022

Ժամանակահատվածը՝ հունվարի 10 — 29

Մասնակիցները՝ արևմտյան դպրոցի երկարացված օրվա ճամբարականներ

Նպատակը՝ ազգային մշակույթի յուրացում, փոխանցում, տարածում

Խնդիրները՝

Ազգային երգ ու պարի, խաղերի, ծեսի ուսուցում, տարածում

Հայկական տարազների ուսումնասիրում, այդ զարդանախշերով ճակտոցների պատրաստում

Ճամփորդություն Երևանի Ժողարվեստների թանգարան

Տեխնոլոգիական հմտությունների զարգացում

Ստեղծագործական աշխատանքների իրականացում


Ընթացքը՝

Երկարացված օրվա ճամբարականները Ձմեռային ազգագրական փառատոն 2022— ի

շրջանակներում կսովորեն ազգային երգեր ու պարեր, ազգային բակային խաղեր,

կուսումնասիրեն հայկական տարազի պատմությունը, տարազային զարդանախշերի

մոտիվներով կպատրաստեն ճակտոցներ, կունենան ճամփորդություն դեպի Երևանի

Ժողարվեստների թանգարան՝ տարազնեի մասին ավելի պատկերավոր տեղեկություն կազմելու համար։

Արդյունքը՝ կլուսաբանվի սովորողների և դասավանդողի բլոգներում։










Запись опубликована в рубрике Ճամբար. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий