Շաբաթվա աշխատանքային նախագիծ` 06.03.2017-10.03.2017թթ.

img_9167

Առավոտյան ծես

8.45- 9.30 սաների դիմավորում և ընդունում

Ողջունելու սովորության ձևավորում: Ամեն առավոտ ներս մտնելիս սաներն իրար բարի լույս են ասում ձեռքերն իրար զարկելով կամ այլ կերպ: Կարևորը բարևն է: 

9.30 — 9.45  Միջավայրի խնամք
Ամեն մեկն անում է այն, ինչ ինքն է ընտրում:

Բակում կամ խմբասենյակում հարմար տեղում դրված են փոշու լաթեր, բույսերը ցողելու շշեր:  Սաների հետ միասին ջրում ենք սենյակային բույսերը, մաքրում փոշիները:

 

9.30 — 9. 45 Մաքուր միջավայրում ֆիզիկական վարժանք:

Ամեն մի օր սաների հետ որոշում ենք թե  ինչ կենդանի ենք դառնում: Երաժշտությունը ծրագրային է: Սկսում ենք աչքերից. կապիկն ուր է նայում (եթե կապիկ ենք), ոչ մի  կապիկի գլուխ չի շարժվում, ու կապիկները նայում են  Եվային կամ ինչ-որ տեղ:
Կապիկները լավ չեն լսում, լարում ենք լսողությունը, ձգում ենք ականջները: Այսպես մինչև ոտքերը:  Անպայման նկատի ենք  ունենում բերանը, լեզուն:
 
Ավարտում ենք ազատ պարային շարժումներով, որի համար առաջարկում ենք՝ 

Վերջում՝ Ասենք ջան ո՞ւմ(ընկերոջը, ծառին, առվին… ):

10.30- 11.00  նախաճաշ

Մայրիկատոն

11.00 — 12.00 աշխատանքային գործունեություն՝   ,, Ծաղիկները  ,,   բանաստեղծության խաղային  ուսուցում և բեմադրում, կհանենք մի փետուր և կհաշվենք, թե քանի շաբաթ մնաց Զատկի ծեսին

 Շաբաթվա երգ՝  ,, Ջան գարուն է, գարուն է ,,

Տեխնոլոգիական գործունեություն՝ Մայրիկների համար անակնկալ ներներ պատրաստում

Շաբաթվա հեքիաթ՝   ,,Խելոքն ու հիմարը ,,

Շաբաթվա ոտանավոր՝  ,, Ծաղիկները  ,,

Շաբաթվա խաղեր՝ ,, Մամի-մամի ,,  ,, Բարևախաղ ,,

Запись опубликована в рубрике Աշխատանքային նախագիծ, Uncategorized. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий