Շաբաթվա աշխատանքային նախագիծ՝ 13.02.2017թ.-17.02.2017թ.

img_8834

Առավոտյան ծես

8.45- 9.30 սաների դիմավորում և ընդունում

Ողջունելու սովորության ձևավորում: Ամեն առավոտ ներս մտնելիս սաներն իրար բարի լույս են ասում ձեռքերն իրար զարկելով կամ այլ կերպ: Կարևորը բարևն է: 

9.30 — 9.45  Միջավայրի խնամք
Ամեն մեկն անում է այն, ինչ ինքն է ընտրում:

Բակում կամ խմբասենյակում հարմար տեղում դրված են փոշու լաթեր, բույսերը ցողելու շշեր:  Սաների հետ միասին ջրում ենք սենյակային բույսերը, մաքրում փոշիները:

 

9.30 — 9. 45 Մաքուր միջավայրում ֆիզիկական վարժանք:

Ամեն մի օր սաների հետ որոշում ենք թե  ինչ կենդանի ենք դառնում: Երաժշտությունը ծրագրային է: Սկսում ենք աչքերից. կապիկն ուր է նայում (եթե կապիկ ենք), ոչ մի  կապիկի գլուխ չի շարժվում, ու կապիկները նայում են  Եվային կամ ինչ-որ տեղ:
Կապիկները լավ չեն լսում, լարում ենք լսողությունը, ձգում ենք ականջները: Այսպես մինչև ոտքերը:  Անպայման նկատի ենք  ունենում բերանը, լեզուն:
 
Ավարտում ենք ազատ պարային շարժումներով, որի համար առաջարկում ենք՝ 

Վերջում՝ Ասենք ջան ո՞ւմ(ընկերոջը, ծառին, առվին… ):

10.30- 11.00  նախաճաշ

Կարդւմ ենք Թումանյան

11.00 — 12.00 աշխատանքային գործունեություն՝   ,, Շունն ու կատուն,,   բանաստեղծության բեմադրում,  նոր ոտանովորի ուսուցում,  ,, Աղվեսը ,, և ,, Փիսոն,, երգերի երաժշտական բեմադրում, 

 Շաբաթվա երգեր՝  ,, Պսակ, պսակ, ,,  ,, Գնացեք տեսեք,,  ,, Հոպ թռի ,,  ,, Փիսոն, փիսոն մլավան,,  ,, Թագվորի մեր դուս արի ,,

Տեխնոլոգիական գործունեություն՝  ծեփ, գուաշով նկարչություն

Շաբաթվա հեքիաթ՝   ,,  Բարեկենդանը  ,,

Շաբաթվա ոտանավոր՝ ,, Ճուտիկի օրորը ,,

ԲԱՐԵԿԵՆԴԱՆԸ

Ժամանակով մի մարդ ու մի կնիկ են լինում։

Էս մարդ ու կնիկը իրար հավանելիս չեն լինում։

Մարդը կնկանն է ասում հիմար, կնիկը մարդուն, ու միշտ կռվելիս են լինում։

Մի օր էլ մարդը մի քանի փութ եղ ու բրինձ է առնում, տալիս մշակի շալակը, տանում տուն։

Կինը բարկանում է.

— Ա՛յ, որ ասում եմ հիմար ես, չես հավատում, էսքան եղն ու բրինձը միանգամից ինչի՞ համար ես առել բերել, հորդ քե՞լեխն ես տալիս, թե տղիդ հարսանիքն ես անում։

— Ի՞նչ քելեխ, ի՞նչ հարսանիք, այ կնիկ, ի՛նչ ես խոսում, տար պահի, բարեկենդանի համար է։

Կինը հանգստանում է, տանում է պահում։

Անց է կենում միառժամանակ, էս կնիկը սպասում է, սպասում է, բարեկենդանը գալիս չի։ Մի օր էլ շեմքումը նստած է լինում, տեսնում է մի մարդ վռազ-վռազ փողոցով անց է կենում։ Ձեռը դնում է ճակատին ու ձեն տալի.

— Ա՛խպեր, ա՛խպեր, հալա մի կանգնի։

Տղեն կանգնում է։

— Ա´խպեր, բարեկենդանը դու հո չե՞ս։

Անցվորականը նկատում է, որ էս կնկա ծալը պակաս է, ասում է՝ հա՛ ասեմ, տեսնեմ ինչ է դուրս գալի։

— Հա, ես եմ բարեկենդանը, քույրիկ ջան, ի՞նչ ես ասում։

— Էն եմ ասում, որ մենք քո ծառան հո չենք, որ քո եղն ու բրինձը պահենք։ Ինչ որ պահեցինք, հերիք չէ՞… չես ամաչո՞ւմ… Ընչի՞ չես գալի քո ապրանքը տանում…

— Դե էլ ի՜նչ ես նեղանում, քույրիկ ջան, ես էլ հենց դրա համար եմ եկել, ձեր տունն էի ման գալի, չէի գտնում։

— Դե արի տար։

Էս մարդը ներս է մտնում, սրանց եղն ու բրինձը շալակում ու կրունկը դեսն է անում, երեսը դեպի իրենց գյուղը։

Մարդը գալիս է տուն, կնիկն ասում է.

— Հա , էն բարեկենդանն եկավ, իր բաները իրեն սևցրի տարավ։

— Ի՞նչ բարեկենդան… ի՞նչ բաներ…

— Ա՛յ էն եղն ու բրինձը… Մին էլ տեսնեմ՝ վերևից գալիս է. մեր տունն էր ման գալի, կանչեցի, մի լավ էլ խայտառակ արի, շալակը տվի տարավ։

— Վայ քու անխելք տունը քանդվի, որ ասում եմ հիմար ես՝ հիմար ես էլի… Ո՞ր կողմը գնաց։

— Այ էն կողմը։

Էս մարդը ձի է նստում, ընկնում բարեկենդանի ետևից։

Ճանապարհին բարեկենդանը ետ է մտիկ անում, տեսնում է՝ մի ձիավոր քշած գալիս է։ Գլխի է ընկնում, որ սա էն կնկա մարդը պետք է լինի։

Գալիս է հասնում իրեն։

— Բարի օր, ախպերացու։

— Աստծու բարին։

— Հո էս ճամփովը մարդ չի անցկացա՞վ։

— Անցկացավ։

— Ի՞նչ ուներ շալակին։

— Եղ ու բրինձ։

— Հա, հենց էդ եմ ասում։ Ի՞նչքան ժամանակ կլինի։

— Բավականին ժամանակ կլինի։

— Որ ձին քշեմ՝ կհասնե՞մ։

— Ո՞րտեղից կհասնես, դու ձիով, նա ոտով։ Մինչև քու ձին չորս ոտը կփոխի՝ մի՜ն, երկո՜ւ, երե՜ք, չո՜րս, նա երկու ոտով մե´կ-երկո´ւ, մե´կ-երկո´ւ, մե´կ-երկո´ւ, շուտ-շուտ կգնա, անց կկենա։

— Բա ի՞նչպես անեմ։

— Ինչպես պետք է անես, ուզում ես, ձիդ թող ինձ մոտ, դու էլ նրա պես ոտով վազի, գուցե հասնես։

— Հա՜, էդ լավ ես ասում։

Վեր է գալիս, ձին թողնում սրա մոտ ու ոտով ճանապարհ ընկնում։ Սա հեռանում է թե չէ, բարեկենդանը շալակը բարձում է ձիուն, ճամփեն ծռում, քշում։

Էս մարդը ոտով գնում է, գնում, տեսնում է չհասավ, ետ է դառնում։ Ետ է դառնում, տեսնում՝ ձին էլ չկա։ Գալիս է տուն։ Նորից սկսում են կռվել, մարդը եղ ու բրնձի համար, կնիկը ձիու։.

Մինչև օրս էլ էս մարդ ու կնիկը կռվում են դեռ։ Սա նրան է ասում հիմար, նա սրան, իսկ բարեկենդանը լսում է ու ծիծաղում։

 

Запись опубликована в рубрике Uncategorized. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий